Կրթություն
Տեսողության խնամքի ապագան սկսվում է գիտելիքներից - Optotech LLC - ակնաբուժական և բժշկական սարքավորումներ
«Օպտոտեք»-ում մենք գիտենք, որ որակյալ բժշկական օգնությունը սկսվում է մասնագիտական գիտելիքներից: Մենք ոչ միայն տրամադրում ենք ժամանակակից ակնաբուժական սարքավորումներ, այլև օգնում ենք բժիշկներին ստանալ այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են սարքավորումների արդյունավետ օգտագործման համար:
Մենք կազմակերպում ենք
Ուսուցողական ծրագրեր
• Բաց և փակ սեմինարներ ակնաբուժների և օպտոմետրիստների համար
• Տեխնիկական ուսուցում՝ սարքավորումների աշխատանքի սկզբունքը, սպասարկումը և վրիպակների վերացումը
• Գործնական դասընթացներ՝ (hendson training) հմտությունները կատարելագործելու համար
Մասնագիտական միջոցառումներ
• Մասնակցություն միջազգային ցուցահանդեսների և բժշկական գիտաժողովների
• Ներկայություն ESCRS, MIDO, AAO միջոցառումներում ինչպես նաև կոնկրետ սարգավորումներով պայմանավորված ուսուցողական կենտրոններին
• Փորձի փոխանակում ներկայացումների և ցուցադրությունների միջոցով
Յուրաքանչյուրի համար
Կարևոր չէ, թե դուք նոր եք սկսում, թե ցանկանում եք սովորել նոր բաներ։ Մեր ուսուցողական ծրագրերը հարմար են բոլոր մասնագետների համար։ Մենք ունենք դասընթացներ ինչպես ախտորոշման, այնպես էլ վիրահատական սեգմենտում:
Մեր համոզմունքը
Մենք հավատում ենք, որ կրթությունը աչքերի խնամքի բնագավառում առաջընթացի ամենակարևոր գործիքն է։ Անընդհատ ուսուցման միջոցով մենք ցանկանում ենք բարելավել բժշկական օգնությունը և սատարել մեր գործընկերներին ավելի լավ արդյունքներ ապահովել:
________________________________________
Ուզու՞մ եք սովորել ավելին: Կապվեք մեզ հետ՝ իմանալու մեր ուսուցողական ծրագրերի մասին և թե ինչպես կարող են դրանք օգտակար լինել ձեր աշխատանքի համար: