Super Quad® 160 PRP Laser Lens
Լինզաներ
Պանռետինալ հետազոտության և լազերային բուժման համար իդեալական ընտրություն
Super Quad® 160 PRP Laser Lens
VOLK
Ներկայացնում ենք Super Quad 160 PRP Laser Lens ոսպնյակը, որը իդեալական ընտրություն է ցանցաթաղանթի լայն դաշտով և առանց աղավաղումների տեսանելիության ապահովման համար։ Այն ապահովում է բացառիկ հստակ պատկեր՝ տեսողական նյարդի գլխիկից և մակուլայից մինչև ora serrata (ատամնավոր եզր)՝ հնարավորություն տալով հայտնաբերել և բուժել ցանցաթաղանթի տարբեր ախտաբանական փոփոխություններ, այդ թվում՝ ծայրամասային ցանցաթաղանթի պատռվածքներ, անջատումներ և հսկա պատռվածքներ։ 30 մմ PRP լազերային ոսպնյակի մակերեսը ապահովում է ցանցաթաղանթի մեծ և հստակ պատկեր՝ թույլ տալով լազերային ճառագայթի ճշգրիտ և հեշտ տեղադրում։ Ոսպնյակը հատուկ նախագծված է պացիենտի եղջերաթաղանթի վրա օպտիմալ կայունություն ապահովելու համար՝ առաջնահերթություն տալով ինչպես ճշգրտությանը, այնպես էլ պացիենտի հարմարավետությանը։
Մանրամասն տեղեկատվություն
Մանրամասն տեղեկատվություն
160° / 165° տեսադաշտ Պատկերի
0.50× խոշորացում Լազերային կետի
2.0× խոշորացում
Հասանելի է եզրաշուրթով (Flange) և առանց եզրաշուրթի (No Flange) կոնտակտային տարբերակներով Իդեալական է ցանցաթաղանթի միջինից մինչև հեռավոր ծայրամասային ախտաբանական փոփոխությունների հայտնաբերման և բուժման համար
Ապրանքի համարը՝ VSQUAD160